Մուղնի, Սբ. Գեւորգ եկեղեցի: Մուղնի գյուղը գտնվում է Երեւանից 32 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Գյուղի Ս. Գեւորգ եկեղեցին մեծ ճանաչում է վայելում, քանի որ ըստ ավանդության այն կառուցված է Ս. Գեւորգի մասունքների վրա: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին եւ կառուցվել է 17-րդ դարում: Հատկապես աչքի է ընկնում արտաքին հարդարանքը` սեւ ու դեղնակարմրավուն տուֆերի բազմագունությամբ: