Լոռի բերդը (ХIդ) միջնադարյան ամրոց է, որի պատմության և մշակույթի մասին պատմում են պեղումների ժամանակ հայտնաբերված կենցաղային ու ռազմական իրերը: Չնայած բերդն անխնա կերպով ավերվել է, սակայն պահպանվել են նրա մի քանի հատվածներ, որոնցից ուշագրավ են բաղնիքները և մատուռ-դամբարանը: Բնակելի թաղամասում բացված տներում առանձնանում են պատերի որմնանկարները, որոնք ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են:
Լոռի բերդը տեղակայված է գեղատեսիլ կիրճերի հատման մասում և արտաքին աշխարհի հետ կապվում է երկու կամուրջներով, որոնցից մեկի մի հատվածն է պահպանվել, իսկ երկրորդն ամբողջությամբ վերականգնվել է: