Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչու՞ է երբեմն ճամպրուկը դասավորելու գործընթացը բարդ խնդիր թվում: Թերևս դա պայմանավորված է նրանով, որ մեզանից շատերը չգիտեն այն ռազմավարությունները, որոնք շատ ավելի հեշտացնում են դասավորման գործընթացը: Այս ուղեցույցում դուք կգտնեք պրոֆեսիոնալ խորհուրդներ և հնարքներ, որոնք կօգնեն ձեզ ռազմավարորեն դասավորել ճամպրուկը՝ միաժամանակ ունենալով բավականաչափ տեղ յուրաքանչյուր իրի համար, որը ձեզ կարող է անհրաժեշտ լինել արձակուրդի ընթացքում: Անկախ նրանից՝ դուք սկսում եք իրերը մեկ շաբաթ շուտ հավաքել, թե սպասում եք մինչև վերջին րոպեն, այս հնարքները կապահովեն, որ ձեր սիրելի զգեստը չճմրթվի, և դուք ունենաք շատ տեղ հուշանվերների համար:
Նախքան խորհուրդները բացահայտելը, սկզբում մենք պետք է հասկանանք, թե ինչպես ընտրել ճամպրուկ, որը բավարարի ձեր կարիքները և կտեղավորի իր մեջ այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է: Կան երեք հիմնական հայտանիշներ, որոնք օգնում են կատարել ճիշտ ընտրություն:
1․ Երկանիվ թե՞ չորս անիվանի ճամպրուկ. Երկանիվ ճամպրուկները պահանջում են, որ դրանք տանեք ձեր հետևից ուղիղ գծով, իսկ ծանր տարբերակները կարող են իսկական հոգս դառնալ: Չորս անիվներով պայուսակները, որոնք նաև հայտնի են որպես պտտվող պայուսակներ, պտտվում են 360 աստիճանով և ավելի հեշտ է դրանցով մանևրել։ Բայց հարկ է նաև նշել, որ դրանց դիզայնը հուշում է, որ անիվները ավելի շատ են հակված վնասվելուն:
2. Հաճախակի ճանապարհորդներ թե՞ հազվադեպ ճանապարհորդներ․ Տարվա ընթացքում մի քանի անգամ ճանապարհորդողներին անհրաժեշտ է ավելի դիմացկուն ճամպրուկ, որը շարքից դուրս չի գա նույնիսկ մի քանի տարի անց: Հարկ է նաև նշել, որ որքան դիմացկուն լինի ճամպրուկը, այնքան այն ավելի թանկ կլինի։ Մյուս կողմից, քանի որ հազվադեպ ճանապարհորդները այնքան հաճախ չեն ճանապարհորդում որքան հաճախակի ճամփորդները, նրանք կարող են ձեռք բերել միջին դասի պայուսակ, որը նրանց մի քանի տարի կծառայի։
3. Փափուկ թե՞ կոշտ պատյանով ճամպրուկներ. Կան առավելություններ ինչպես կոշտ, այնպես էլ փափուկ պատյանով ճամպրուկների համար: Այնուամենայնիվ, որոշումը կախված է ձեր անձնական նախասիրություններից: Կոշտ պայուսակները էսթետիկորեն ավելի նուրբ են, ինչպես նաև ապահովում են ավելի ուժեղ պաշտպանություն ներսում գտնվող իրերի համար, քան փափուկը, և ավելի քիչ ենթակա են մաշվելու և պատռվելու: Միևնույն ժամանակ, կոշտ պատյանով ճամպրուկը նաև խստորեն սահմանափակում է իր մեջ տեղավորվող իրերի քանակը, ինչը կարող է նաև օգուտ հանդիսանալ այն մարդկանց համար, ովքեր հակված են չափից շատ իրեր վերցնել ճամփորդելիս: Եվ քանի որ նոր մոդելները պատրաստված են թեթև պոլիկարբոնատից, դրանք հեշտությամբ չեն քերծվում և բավականին թեթև են: Իրականում, որոշ մոդելներ կշռում են ավելի քիչ, քան նույնիսկ փափուկ ճամպրուկները, բայց զգուշացեք չափազանց թեթև պայուսակից, քանի որ այն հավանաբար այնքան էլ ամուր չէ որակապես։
Ինչ վերաբերում է փափուկ պատյանով ճամպրուկներին, դրանք հակված են լինել թեթև և ունեն արտաքին գրպաններ, որոնք որոշ ճանապարհորդներ օգտագործում են գրքեր կամ նոթատետրեր պահելու համար: Շատ փափուկ ճամպրուկները ունեն նաև որոշակի առավելություններ, եթե ցանկանում եք որքան հնարավոր է շատ բան տեղավորել դրանց մեջ:
Ճամպրուկների չափսերը տատանվում են 24-ից մինչև 30 դյույմ: Այս դեպքում չենք կարող չնկատել, որ որոշ ավիաընկերություններ կարող են համարել 29-ից 30 դյույմանոց ճամպրուկը չափազանց մեծ, ինչը կարող է ճամպրուկը ստուգելիս հավելյալ վճարման հանգեցնել: Այսպիսով, 28 դյույմ կամ պակաս չափս ունեցող ճամպրուկի ընտրությունը լավագույն լուծումը կլինի:
Այժմ, երբ մենք գիտենք, թե ինչպես ընտրել լավագույն ճամպրուկը ճամփորդության համար, և պարզել ենք ճամպրուկի համապատասխան չափը, մենք կարող ենք բացահայտել ճամպրուկներիի դասավորման խորհուրդները և հնարքները յուրաքանչյուր ճանապարհորդության համար։
Թերևս ամենապարզ և տրամաբանական խորհուրդը 28 դյույմից ոչ ավելի մեծ պատյանով ճամպրուկ ընտրելն է, որպեսզի այն հեշտ լինի տեղափոխելը և միաժամանակ իր մեջ կներառի այն բոլոր իրերը, որոնք անհրաժեշտ են ճամփորդելիս։
Մեկշաբաթյա ճանապարհորդության համար 1-2-3-4-5-6-ը, հավանաբար, ճամպրուկները դասավորելու լավագույն եղանակներից է։ Այս կանոնի համաձայն, դուք պետք է վերցնեք.
Այս ցանկը կարող է փոփոխվել՝ համապատասխանելու ձեր կարիքներին և ճանապարհորդության բնույթին: Օրինակ, գործուղման համար անհրաժեշտ է այլ, առավել պաշտոնական հագուստ, քան սովորական ճամփորդության դեպքում: Բացի այդ, չմոռանաք վերցնել նաև լողազգեստ, մարզական հանդերձանք, կոստյում, կամ երեկոյան զգեստ, որոնք միգուցե Ձեզ պետք կգան։
Ճամպրուկի դասավորման մեկ այլ մոդել է Tetris մոդելը: Լրացրեք պայուսակի յուրաքանչյուր սանտիմետր տարածությունը: Օրինակ, կոշիկները կարող են լցոնված լինեն գուլպաներով: Այնուհետև կոշիկները դրեք ճամպրուկի ներքևի մասում՝ գնումների պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ հագուստը կեղտից պաշտպանելու համար: Թե կոնկրետ ինչպես եք դասավորում ամեն ինչ ձեր ճամպրուկի մեջ, դա նունպես անձնական նախասիրության հարց է:
Հիգիենայի պարագաները միշտ պետք է տեղադրվեն ճամպրուկի վերևում՝ մաքուր տոպրակի մեջ, քանի որ երբեք չգիտես, թե երբ է Տրանսպորտային անվտանգության վարչություն ստուգումներ իրականացնելու: Ճանապարհորդության համար խորհուրդ ենք տալիս պահել առանձին լոգարանի հավաքածու: Լոգարանի ապրանքների հավաքածուն արդեն փաթեթավորված պահելը նաև երաշխավորում է, որ դուք չեք մոռանա ատամի խոզանակը կամ կոնտակտային ոսպնյակների պատյանը, որը կարող եք օգտագործել առավոտյան թռիչքին: Ձեր առաջին անհրաժեշտության իրերը պարզեցնելու համար հաշվի առեք բոլորը մեկում տարբերակները, ինչպիսիք են BB քսուքները, որոնք համատեղում են տոնայինը, խոնավեցնող միջոցը և արևապաշտպան քսուքը: Դրանց տարաներից արտահոսքը կանխելու համար պլաստիկ տոպրակների քանակը կրկնապատկեք:
Ծալքերը կանխելու և ձեր տարածքը առավելագույնս օգտագործելու լավագույն միջոցը գալարման մեթոդի օգտագործումն է: Այսպես, հագուստը գալարելը խնայում է տարածությունը, նվազեցնում է ծալքերը և հեշտացնում է ճամպրուկի մեջ որևէ հագուստ գտնելը: Բայց արդյո՞ք գիտեք, թե ինչպես է պետք ճիշտ գալարել: Շապիկների դիմային մասը պետք է դնել դեմքով դեպի ներքև, ծալել թևքերը և գալարել ներքևից վեր: Տաբատի համար ոտքերը միացրեք իրար և գալարեք գոտկատեղից ներքև։ Երբ դուք կիրառում եք այս մեթոդը, անհրաժեշտք է դնել շալվարն ու վերնաշապիկը ճամպրուկի մեջ՝ կոշիկներից և աքսեսուարներից առաջ։
Մի քանի ընկերություններ արտադրում են պլաստիկ ճամփորդական սեղմման պայուսակներ, որոնք օգնում են օդը հեռացնել մեծածավալ հագուստից (փոշեկուլ չի պահանջվում): Ճանապարհորդների կարծիքները այս խորհրդիի մասով տարբեր և նույնիսկ հակասական են։ Ոմանք ասում են, որ դրանք ճամպրուկը հավաքելու լավագույն միջոցն են, քանի որ դուք կարող եք շատ ավելին հավաքել և օգտագործել պայուսակները՝ հետդարձի ճանապարհին կեղտոտ հագուստները պահելու համար: Դուք նույնիսկ կարող եք հագուստը լվանալ այդ սեղմման տորպրակների մեջ, եթե ավելացնեք ջուր և օճառ, ապա թափահարեք և տրորեք այն: Այլ մասնագետներ զգուշացնում են, որ սեղմման պայուսակները վնասում են բարակ գործվածքները։ Ավելին, դրանք կարող են հեշտացնել չափից շատ իրեր վերցնելը և վերջին հաշվով ունենալ ավելի շատ քաշով ճամպրուկ։
Տեղադրեք ավելի փափուկ, գալարված իրերը ճամպրուկի ներքևի մասում: Հաջորդը տեղավորում ենք ծալված հագուստը։ Միջին շերտի համար սկսեք ամենաերկար իրերից, ինչպիսիք են կիսաշրջազգեստներն ու գեղեցիկ տաբատները: Այնուհետև պետք է ճիշտ տեղավորենք օձիքավոր և երկար թևքերով հագուստը։ Այս դեպքում, օձիքը պետք է մեկ անգամ ծալել և ձեռքերը ներս ծալել: Ամենավերջում տեղավորում ենք գոտիներն ու այլ աքսեսուարները, որոնք քիչ տեղ են զբաղեցնում։ Եթե դուք խմիչքի շշեր եք տեղափոխում, ամրացրեք դրանք ձեր պայուսակի ներքևի կենտրոնում: Կոտրվող իրեր տեղափոխելիս անհրաժեշտ են դրանք փաթաթել փափուկ հագուստների մեջ, որպեսզի խուսափենք հարվածների արդյունքում դրանց կոտրվելուց։
Հավելյալ հուշում․ հագուստի չափից դուրս փաթեթավորումից խուսափելու համար նկատի ունեցեք, թե ինչ հագնել ձեր ճամփորդության յուրաքանչյուր օր և համապատասխանաբար կազմեք յուրաքանչյուր օրվա ձեր լուքը։ Այս կերպ դուք կնվազեցնեք ավելորդ հագուստի քանակը և ավելի շատ տեղ կունենաք։
Կոշիկները իրենց ձևերի և կրունկների պատճառով հիմնականում զբաղեցնում են ճամպրուկի առավելագույն տարածքը: Կոշիկների հետ կապված տարածված է երրորդության կանոնը - մեկ սովորական սանդալ կամ լոֆեր, սպորտային կոշիկներ և երեկոյան կոշիկ: Հագեք ամենածանր, մեծածավալ կոշիկների զույգը և փաթեթավորեք մյուս երկուսը: Տեղավորեք կոշիկները անհատական տոպրակների մեջ։ Սա կպահի ձեր կոշիկների կեղտը և մանրէները ձեր փաթեթավորված մաքուր հագուստի վրա:
Երբ ավարտեք փաթեթավորումը և ամեն ինչ ձեր ցանկից դուրս գրեք, համոզվեք, որ կրկնակի ստուգել եք հետևյալը.