Հայրավանք (Այրիվան):Հայրավանքի եկեղեցին կառուցված է Սեւանա լճի ափին` մի բարձրադիր ժայռաբեկորի վրա: Եկեղեցու վերաբերյալ ճշգրիտ թվագրություն չի պահպանվել, սակայն, ըստ իր կառուցողական լուծումների, այն դասվում է 9-րդ դարի ճարտարապետական կոթողների շարքը: Այս գողտրիկ եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարերով եւ արտաքինից ունի պարզ տեսք: