Վայոց Ձորում, Արփա գետի ափին, լեռների լանջերով շրջապատված Գնդեվազ գյուղի մոտ է գտնվում Գնդեվանքը: Վանքի կառուցումը սկսվել է 10-րդ դարի սկզբին: Ըստ պատմական աղբյուրների` վանքը կառուցվել է Սմբատ իշխանի տիկնոջ՝ Սոփիա իշխանուհու հրամանով: Նա մի ընդարձակ արձանագրություն է թողել, որտեղ ասվում է. "Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զաս եվ եդսի ակն ի վերայ":