Դսեղ գյուղը գտնվում է Լոռու մարզում, որը վերանվանվել է "Թումանյան"` այդ գյուղում ծնված "Ամենայն հայոց բանաստեղծ" Հովհաննես Թումանյանի անունով: Հայտնի բանաստեղծը առանձնահատուկ դեր է խաղացել հայ ժողովրդի հոգեւոր կյանքում: Տունը, որտեղ ապրել եւ ստեղծագործել է մեծանուն բանաստեղծը, այժմ տուն-թանգարան է, որը գործում է 1953թ.-ից: Հիմնադիրը եւ առաջին տնօրենը բանաստեղծի աղջիկն էր: Թանգարանը գտնվում է գեղեցիկ պարտեզում, որտեղ բանաստեղծի արձանն ասես ողջունում է այցելուներին: Բանաստեղծի կյանքը եւ գործունեությունը լուսաբանող անձնական իրերը ցուցադրված են թանգարանում: Թանգարանում է գտնվում նաեւ 8000 կտորից բաղկացած անձնական գրադարանը` նվիրված Կովկասի եւ Հայաստանի ուսումնասիրություններին, կրոնին, մշակույթին, պատմությանը եւ տարբեր ազգերի ժողովրդական բանահյուսությանը: