Վայոց ձորի Եղեգիս գյուղից ոչ շատ հեռու, լեռների վրա է գտնվում Ցաղաց Քար վանական համալիրը: Այն բաղկացած է երկու խումբ կառույցներից: Արեւմտյան խմբի շենքերը կառուցվել են 10-րդ դարում եւ այժմ խիստ վնասված են: Բավականին լավ է պահպանվել արեւելյան խումբը, որը կառուցվել է 11-րդ դարում: Այս խմբի գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի բարձրաքանդակը իր տեսակի մեջ ամենամեծն է Հայաստանում: Եկեղեցուց քիչ դեպի արեւելք կառուցված է երկհարկանի մատուռ դամբարանը, որի մուտքի երկու կողմերում կան խաչքարեր՝ կերտված արվեստի բարձր սկզբունքներով: