Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք (Սաղուձոր գետի (Ձաղիձոր)) Մարց գետի ձախակողմյան ձորալանջին, անտառի մեջ։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին։
Համալիրն` ըստ երևույթի, երկար կյանք չի ունեցել, պատերի վրայի ամենաուշ արձանագրությունները վերաբերում են XIII դարին։ Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավերակ վիճակում (անցյալի տեղեկագիրներից մեկը այն նմանեցնում է "կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի" ): Մասնակիորեն նորոգվել է 1939 թ., Մաքրման աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին։
Համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, ձիթհանը և խաչքարերի մնացորդները ։