Յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային երաժշտությունը և ազգային գործիքը: Հայաստանում այն դուդուկն է: Իր ելևէջնրով այն պատմում է դժվարին ճակատագրի, լեռների վեհությաան և մի հեքիաթային երկրի մասին, որն ունի յուրահատուկ՝ բոլորից տարբերվող հմայք:
Այս դյութիչ գործիքի մասին կա մի գեզեցիկ ավանդազրույց:
Վաղուց, շատ վաղուց, Երիտասարդ քամին սարերի վրայով սավառնելիս նկատում է մի հրաշագեղ ծառ, որև երբևէ ոչմի տեղ չէր տեսել: Դիպչելով նրա ծաղիկների նուրբ թերթերին, շոյելով տերևների կանաչը, շուրջբոլորը տարածվեղ դյութիչ երաժշտություն, որը տարածում էր հենց այդ ծառը: Երբ Քամիների տիրակալին պատմեցին այդ մասին, նա անչափ բարկացավ և թափեց իր զայրույթը լեռների վրա՝ ոչնչացնելով գրեթե ամբողջ բուսականությունը: Երիտասարդ քամին փռելով թևերը իր ծառի վրա, ամեն գնով ուզում էր փրկել նրան: Ավելին, նա հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած զոհողության, միայն թե ծառը ապրի:
Եվ այդ ժամին, Քամիների տիրակալը պատասխանեց նրան, որ նա կարող մնալ ծառի հետ ինչքան կամենա, բայց այսուհետ նա չի կարող թռչել: Երիտասարդ քամին երջանիկ էր և պատրաստ էր զոհաբերել իր թևերը, բայց տիրակալը կանգնեցրեց նրան ասելով, որ դա չափազանզ հեշտ է հրաժարվելը, ուստի նրա թևերը կմնան իր հետ, և նա կարող է թռչել երբ կամենա: Բայց այդ պահից հետո իր ծառը կմեռնի:
Երջանիկ էր քամին, և պահպանեց իր թևերը և մնած իր սիրելիի մոտ: Սկզբում ամեն-ինչ հրաշալի էր: Հետո եկավ աշունը: Ծառը մերկացավ, չմնացին ո՛չ տերևները, և ո՛չ ծազիկները, որոնք նա այդքան պաշտում էր: Տխրությունն ու ձանձրույթը շրջապատեցին քամուն: Նա նստած ծառի մոտ նայում էր, թե ինչպես են ուրախանում իր ընկերները՝ թռցնելով շրջապատող ծառերի վերջին հանդերձանքը և լցնելով լեռները իրենց երջանիկ ոռնոցներով:
Մի այդպիսի օր Երիտասարդ քամին էլ չդիմացավ և միացավ իր ընկերներին: Հենց այդ վայրկյանին ծառը մեռավ: Նրանից մնաց միայն մի ճյուղ, որի մեջ մնացել քամու մի մասնիկը:
Որոշ ժամանակ անց մի երիտասարդ պատանի, ով փայտ եր հավաքում, գտավ այդ ճյուղը և նրանից պատրաստեց սրինգանման մի գործիք, որը շուրթեին հպելուն պես, տարածում էր տխուր երաժշտություն բաժանման մասին: Այսպես էլ ծիրանենու հոգուց առաջացավ հավերժության մասին պատմող դուդուկը:
Հայկական դուդուկը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կազմում: