Առուճ: Երեւանից 40 կմ հեռավորության վրա է գտնվում Առուճ գյուղը, որի տարածքում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Այստեղ է գտնվում Հայաստանում ամենամեծ եկեղեցիներից մեկը` Սբ. Գրիգոր գմբեթավոր դահլիճը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում եւ մեծ հետաքրքրության է առաջացնում հատկապես իր որմնակնարներով, որոնք թեպետ ամբողջովին չեն պահպանվել, բայց վառ կերպով արտացոլում են այդ ժամանակների վարպետությունը: Եկեղեցու գմբեթն անցյալում ավերվել է եւ այժմ նրա համար գմբեթ է ծառայում անհատակ երկինքը, որի գունային անցումները թվում է, թե շարունակում են որմնանկարների սյուժեն:
Եկեղեցու կողքին պահպանվել են պալատական մի կառույցի ավերարակներ, իսկ գյուղի մեջ կա նաեւ կիսաքանդ քարավանսարա: