Աղց: Արագածոտնի մարզի Աղց գյուղում է գտնվում հեթանոս եւ քրիստոնյա Արշակունի արքաների դամբարանը: Կիսով չափ հողի մեջ կառուցված այս դամբարանում հատկապես հետաքրքրություն են առաջացնում բազմաթիվ զարդանախշային եւ թեմատիկ քանդակները: Հյուսիսային պատի վրայի քանդակը պատկերում է Դանիելին` առյուծների գբում: Բոլոր մոտիվներն ու սիմվոլիկ քանդակները պատկանում են թե՛ նախաքրիստոնեական գաղափարներին, եւ թե՛ քրիստոնեական արվեստին: Դամբարանի հենց կողքը 4-րդ դարում կառուցվել է մի եկեղեցի, որից հիմա միայն ավերակներն են պահպանվել: