Դեռեւս ոչ շատ վաղուց Արագածոտնի մարզում հայտնաբերվեց մի բնակավայր, որն ըստ հնագետների ուսումնասիրությունների արդյունքների, բնակեցված է եղել մոտավորապես մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչեւ միջնադար: Մինչեւ օրս էլ տարածքում դեռեւս ընթանում են պեղումները եւ անընդհատ նորւթյուններ են հայտնաբերվում: Հետաքրքիր է, որ տարածքի մի մասի վրա փորված են տարբեր չափսերի ու խորությունների փոսեր: Ըստ պեղող արշավախմբի դիտարկումների` դրանք հավանաբար կամ մետաղաձուլական, կամ էլ աստղագիտական նշանակություն են ունեցել:
Հնագետ Պավել Ավետիսյանը Ագարակի մասին ասում է. "Դեռեւս ոչինչ հստակ չենք կարող ասել, բայց ակնհայտ է, որ այն ինչ հայտնաբերել ենք, կառուցված է մարդու կողմից եւ արժեքավոր գլուխգործոց է":