Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2006 օգոստոսի 24-ին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 2013 թ. մայիսի 14-ին: Եկեղեցին կառուցվել է տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: 50 մետր բարձրություն ունեցող շքեղակառույց տաճարի քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ եւ զարդագործ-վարպետ: