Խմբային տուր Պետերբուրգ

Խմբային տուրի մանրամասն ծրագիրը

Օր 1 – Ժամանում Պետերբուրգ, ուղեբեռի ստացում, դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց։

Ծանոթացում տեղայնքին, մոտակա առևտրի կետերին։ Ազատ ժամանակ քաղաքում։

 

Օր 2 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք Կատարինա արթ հյուրանոցի ընդունարանում։ Աուդիո սարքավորումների թեսթավորում։

Օրը կսկսենք հենց քաղաքի սրտից՝ հանրահայտ Նեվսկի պողոտայից։ Հայ զբոսավարի հետ կզբոսնենք պողոտայով, կծանոթանանք առավել հայտնի շինությունների, կամուրջների ու տաճարների հետ։ Կայցելենք հայկական Սբ Կատարինե եկեղեցի, առաջնորդանիստ Կազանյան տաճար, ինչպես նաև Պալատական հրապարակ, որտեղ գտնվում է կայսերական ընտանիքի գլխավոր նստավայրը՝ Ձմեռային պալատը։ Օրվա ընթացքում կայցելենք նաև ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Քրիստոսի Հարության տաճարը (Спас на Крови), որտեղ կունենանք մոտ 30-րոպեանոց էքսկուրսիա տաճարի զբոսավարների կողմից։

15։00 – 16։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Նեվսկի պողոտայի սկզբնամասում կամ վերադարձ հյուրանոց։

 

Օր 3 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք Կատարինա արթ հյուրանոցի ընդունարանում։ Պետերբուրգում ամեն քայլի կարող եք հանդիպել պալատների։ Ռուսական ամենահարուստ իշխանական տոհմերը քաղաքի կենտրոնում կառուցել են հաճախ անգամ մի քանի պալատ։ Կհիանանք պալատների արտաքին գեղեցկությամբ, կլսենք պալատների և տոհմերի մասին պատմություններ։

Կայցելենք հանրահայտ պալատներից մեկը՝ Շուվալովների պալատական համալիրը, որտեղ տեղակայված է քաղաքի ամենագեղեցիկ թանգարաններից մեկը՝ Ֆաբերժեի թանգարանը։ Այստեղ ներկայացված են Ֆաբերժեի սուրբծննդյան ձվերի ամենամեծ հավաքածում՝ ութ կտորից բաղկացած, ինչպես նաև այլ ոսկերչական իրեր։ Թանգարանում ցուցադրված է նաև արվեստի հավաքածու, այդ թվում Հովհաննես Այվազովսկու "Вид на озеро Севан" կտավը։

Ցուցադրությունից հետո կունենանք գեղեցիկ անակնկալ՝ թանգարանի սրճարանում կվայելենք հրուշակագործների գլուծգործոցը՝ "Ֆաբերժե ձու" դեսերտը։

15։00 – 16։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Նեվսկի պողոտայում կամ վերադարձ հյուրանոց։

 

Օր 4 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք Կատարինա արթ հյուրանոցի ընդունարանում։

Օրը կսկսենք այնտեղ, որտեղ 1703 թվականին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգը, կայցելենք Պետրոպավլովյան ամրոց, կզբոսնենք ամրոցի տարածքում, կտեսնենք քանդակների հետաքրքիր հավաքածուն, այդ թվում Պետրոս Մեծի ամենաինքնատիպ քանդակը։ Ուղիղ ժամը 12։00 ամրոցի տարածքում հնչում է թնդանոթային զարկ, որին հետևելու համար հավաքվում է բավականին մեծ ամբոխ։

Ամրոցից հետո կքայլենք դեպի քաղաքի կենտրոն, կանցնենք հանրահայտ Պալատական կամրջով, կտեսնենք Եկատերինա II կողմից Պետրոս I նվիրված Медный всадник անձանը, կնկարվենք հանրահայտ առյուծների հետ, կհիանանք Իսահակի տաճարի տեսարանով, որից հետո կայցելենք Սբ․ Իսահակի տաճար։ Տաճարի ներսում կունենանք մոտ 30 րոպե տևողությամբ էքսկուրսիա տաճարի զբոսավարների կողմից։

16։00 – 17։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Իսահակի տաճարի հարևանությամբ կամ վերադարձ հյուրանոց։

Կեսգիշերին՝ զբոսանք դեպի Նևա գետ, որտեղից կհետևենք գեղեցիկ տեսարանի՝ Պալատական կամրջի բացմանը (բացումը տեղի է ունենում ժամը 01։00)։ Վերադարձը հյուրանոց ոտքով (մոտ 20 րոպե) կամ տաքսիով։

 

Օր 5 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք Կատարինա արթ հյուրանոցի ընդունարանում։ Պետերբուրգի ամենագեղեցիկ ադամանդներից է համարվում Պետերգոֆը։ Ի սկզբանե Պետրոս Առաջին կայսրը ցանկացել է նմանակել հանրահայտ Վերսալյան այգիներին և հրամայել է կառուցել նմանատիպ այգիներ Պետերգուրգի մատույցներում։ Արդեն հետագայում շատերը կփաստեն, որ Պետերգոֆն իր գեղեցկությամբ բնավ չի զիջում Վերսալին, իսկ որոշ տեխնիկական առումներով անգամ գերազանցում է Վերսալը։

Այստեղ կայցելենք Պետերգոֆի Մեծ պալատական համալիր, կհիանանք պալատի ներքին հարդարանքով, արվեստի նմուշներով, կծանոթանանք կայսերական ընտանիքի պատմություններին ու գաղտնիքներին։ Թանգարանի զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Պետերգոֆի այգիներով, կհիանանք շատրվանային համալիրների գեղեցկությամբ, կհասնենք Ֆինական ծոցի ափ։ Կայցելենք նաև Պետերգոֆի համալիրների փոքր թանգարաններից մեկը։ 

 

Օր 6-  Ավտոբուսային էքսկուրսիա դեպի Ցարսկոյե սելո, որտեղ է գտնվում հանրահայտ Եկատերինյան պալատը։ Կունենանք զբոսանք պալատական համալիրի այգիներում, ինչպես նաև կայցելենք պալատ, որի հատուկ զարդն է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը՝ հանրահայտ Սաթե սենյակը (Янтарная комната): Պալատի այցելությունից հետո զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Ցարսկոյե սելոյի հրաշալի այգիներով, կվայելենք շատրվանների, քանդակների ու բնության բացառիկ համադրությունը։

 

Օր 7 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք Կատարինա արթ հյուրանոցի ընդունարանում։

Օրը կսկսենք ջրանցքներով ու գետերով զբոսանքով, որի ընթացքում կանցնենք քաղաքի հիմնական ջրանցքներով, ինչպես նաև դուրս կգանք Նևա գետ, ջրից կհիանանք քաղաքի տեսարաններով։

Այցելություն Էրմիտաժ՝ աշխարհի հինգ խոշորագույն թանգարաններից մեկը։ Թանգարանում կունենանք մոտ 1,5 ժամանոց էքսկուրսիա թանգարանի զբոսավարի կողմից, որից հետո կունենաք ազատ ժամանակ թանգարանում։

 

Օր 8 – Ազատ ժամանակ քաղաքում, տրանսֆեր օդակայան։

Տուրիստական փաթեթի արժեքները մեկ անձի համար՝

Տուրի ամսաթվեր Մեկ անձը
մեկտեղանոց համարում
Մեկ անձը
երկտեղանոց կամ երեքտեղանոց
համարում
Մայիսի 24 - 31 495,000 դրամ 395,000 դրամ
Հունիսի 9 - 16 565,000 դրամ 425,000 դրամ
Հունիսի 21 - 28 565,000 դրամ 425,000 դրամ
Հուլիսի 12 - 19 470,000 դրամ 380,000 դրամ
Օգոստոսի 2 - 9 470,000 դրամ 380,000 դրամ
Օգոստոսի 16 - 23         470,000 դրամ 380,000 դրամ



Գինը ներառում է ՝
- 7 գիշեր կեցություն Կատարինա արթ 4* հյուրանոցում ՝ Նեվսկի պողոտայի սրտում , Կազանյան տաճարի ու հայկական եկեղեցու հարևանությամբ
- Նախաճաշ
- Ավիատոմս ՝ ուղիղ թռիչք , 23 կգ ուղեբեռ + 10 կգ ձեռքի ուղեբեռ
- Օդակայան հյուրանոց օդակայան տրանսֆեր
- Հայ զբոսավար ուղեկցող ողջ տուրի ընթացքում
- Ծրագրում ներառված բոլոր թանգարանների տոմսեր , այդ թվում ՝ Էրմիտաժ , Ֆաբերժեի թանգարան
- Սբ Իսահակի և Քրիստոսի Հարության տաճարների տոմսեր
- Թանգարանային զբոսավարների կողմից էքսկուրսիա Էրմիտաժում , Ֆաբերժեի թանգարանում , Спас на Крови , Սբ Իսահակի տաճարներում , Պետերգոֆի Մեծ
պալատում , Եկատերինյան պալատում
- Հարմարավետ տրանսպորտ և ռուսախոս զբոսավար դեպի Պետերգոֆ , Ցարսկոյե սելո և քաղաքի պալատներ էքսկուրսիաների ժամանակ
- Զբոսանավով զբոսանք քաղաքի գետերով ու ջրանցքներով
- Հատուկ հյուրասիրություն Ֆաբերժեի թանգարանում
- Գիշերային զբոսանք և կամուրջների բացում
- Հյուրանոցի տանիքի բարձրանալու տոմսեր

 

 

Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

Տեղերն ամրագրելու համար զանգահարել.

Book Now+374(41) 711 555


Առաջարկվող տուրեր

Արևածագի ձոր, Հնեվանք, Սբ. Նիկոլայ եկեղեցի, Վարդաբլուրի լճեր
Հատուկ տուր

Արևածագի ձոր, Հնեվանք, Սբ. Նիկոլայ եկեղեցի, Վարդաբլուրի լճեր

Տուրի տևողությունԱմեն Երկ, Չրք, Հնգ, Շբթ, Կրկ
6000 դրամ
7000
Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից
Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Սիղնաղի + Անանուրի + KTW Wine House
Ամենապահանջված

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Սիղնաղի + Անանուրի + KTW Wine House

Տուրի տևողությունԱմեն Երեք - Հնգ; Ուրբ - Կրկ
36900 դրամ
39000

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ