Էլ ի՞նչ անել ամռանը եթե չբացահայտել Հայաստանի ամեն մի անկյունը, հիանալ բնությամբ, ծանոթանալ Հայաստանի պատմությանը ու վայելել հանգստյան օրերը հենց այստեղ՝ Հայաստանում։ Դե, իսկ մենք չենք դադարում սիրով Ձեզ ներկայացնել 2021 թվականի ճամփորդելու թրենդային ուղղությունները Հայաստանում։
Արևածագի ձոր
Լոռու մարզում է գտնվում Արևածագ գյուղը, որը գտնվում է մայրաքաղաք Երևանից մոտ 170կմ հեռավորության վրա։ Գյուղի տարածքում հնագիտական պեղումներով հայտնաբերվել և ուսումնասիրվել է դամբարանադաշտ, որի հնությունները բնորոշ են մ.թ.ա. 11-10-րդ և 8-6-րդ դարերին։ Ժամանակին գյուղն ունեցել է փոքրիկ քարաշեն եկեղեցի։
Ամառային հանգստյան օրերի անցկացման հիանալի վայր է Արևածագի ձորը, որը գտնվում է Արևածագ (նախկին Ղաչաղան) գյուղի ու Ձորագյուղի մեջտեղում։ Տեղացիները ժայռը անվանում են Ցից քար: Քայլարշավների սիրահարների համար նաև կազմակերպվում են 6կմ քայլարշավներ մինչև Կուրթանի ձոր։ Այստեղ կարող եք տեսնել Ձորագետն ու հայտնի Ցիցքարը, որոնք համատեղ ստեղծում են հրաշալի և անսովոր տեսարան: Իսկ ամենավերջում կարող եք հենց Արևածագի ձորում դիմավորել մայրամուտն ու էլ ավելի դրական լիցքերով շարունակեք Ձեր հանգիստը։ Այցելելով Լոռու մարզ՝ Արևածագի ձոր, միանշանակ արժի այցելել նաև Սբ․ Նիկոլայ եկեղեցին և Հնեվանք վանական համալիրը, որոնք գտնվում են շրջակայքում և ունեն դարերի պատմություն և անկրկնելի գեղեցկություն։
Դսեղ
Լոռու մարզի առանձնահատուկ վայրերից է Դսեղ գյուղը, որը ի պատիվ Ամենայն հայոց բանաստեղծի վերանվանվել է «Թումանյան»։ Տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը այժմ տուն-թանգարան է։ Թանգարանում է գտնվում նաև 8000 կտորից բաղկացած անձնական գրադարանը` նվիրված Կովկասի եւ Հայաստանի ուսումնասիրություններին, կրոնին, մշակույթին, պատմությանը և տարբեր ազգերի ժողովրդական բանահյուսությանը:
Դսեղ գյուղ այցելելիս կարող եք այցելել նաև հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին նվիրված Բարձրաքաշի Սբ․ Գրիգոր վանական համալիրը։ Այն իր յուրահատուկ սպիտակ երանգի համար անվանվել է Ճերմակ վանք։ Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով:
Դսեղ գյուղի հյուսիս-արևեյան հատվածում է գտնվում Սուրբ Տերունական, Սիրուն խաչ խաչքարը, որ ընդգրկված է Դսեղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Խաչքարի վրա պատկերված է Փրկիչը՝ գահավորակի վրա նստած։ Խաչքարը վերագրվում է 13-րդ դարին թեև այն կարելի է ավելի վաղ ժամանակներին վերագրել։ Դե իսկ Ձեր այցելությունը դեպի Դսեղ կարող եք եզրափակել այցելելով Ծովեր լիճ։ Հանգստության և բնության սիրահարները միանգամայն կգնահատեն Ծովեր լճի գեղեցկությունը։
Գյումրի
Հայաստանով շրջելու համար հիանալի ուղղություն է պատմամշակութային Գյումրին։ Այն, ինչպես գիտենք, մայրաքաղաք Երևանից հետո երկրորդ խոշոր քաղաքն է։ Գյումրին հարուստ է իր տեսարժան վայրերով, եկեղեցիներով ու վանական համալիրներով։ Անկրկնելի տպավորություններ են առաջանում ուղղակի զբոսնելով Գյումրու փողոցներով և մտովի տեղափոխվելով հին ժամանակներ։
Դեպի Գյումրի կազմակերպվող մեր տուրերի շրջանակներում մենք միասին կբացահատենք Գյումրու գողտրիկ անկյունները, կայցելենք Հառիճավանք, Յոթ Վերք եկեղեցի, Սբ․ Նշան, Ձիթողցոնց տուն, Սև բերդ, իսկ ամենավերջում կվայելենք քաղաքի կենտրանական փողոցներով հաճելի զբոսանքը։
Հառիճավանքը հայկական ճարտարապետական արվեստի յուրօրինակ նմուշ է։ Դժվար չէ նկատել, որ վանքը կառուցված է տարբեր երանգներ ունեցող քարերից, որի շնորհիվ վանքը էլ ավելի յուրօրինակ է դարձել։ Վանքը եղել է նաև գիտական կենտրոն, և այստեղ է սովորել նաև Ավետիք Իսահակյանը։
Գյումրու այցեքարտ համարվող Ձիթողցոնց տան ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 20-ականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Այսպիսով, այցելությունը դեպի թանգարան կներկայացնի Ձեզ Գյումրեցիների հպարտ անցյալը:
«Մենձ էր» քարայր ամրոց
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին է գտնվում «Մենձ Էր» քարայրը, որն արդեն հասցրել է դառնալ Լոռու զբոսաշրջային ամենաայցելվող կենտրոններից մեկը: Նախկինում բնակեցված քարանձավը, որը հետագայում ծառայել է որպես թաքստոց, այնուհետև անասնագոմ, այժմ ներկայացված է որպես թանգարան, ներկայացված է տեղացիների շրջանում հայտնի «Մենձ էր» անվամբ կացարանը՝ իրական չափերի մանեկեններով, դարբնոցով, քարանձավի ներսի փոքրիկ լճակով։
Թանգարան դարձած բնական քարանձավի ամեն անկյունում մանեկենների միջոցով պատկերված են կյանքի որոշակի շրջան ու մի քանի մասնագիտություններ: Մեկ այլ անկյունում ստեղծված ու պատկերված է 200-ամյա մետալուրգիական Ալավերդու դարբնոցը, Ալավերդու կամրջի մոդելը, մետաղի մշակումը:
Այցելությունը դեպի Մենձ էր քարայր ամրոց վերջին ժամանակներում ամենաշատ այցելվող վայրերից է դարձել։ Այստեղ այցելության մեր տուրերը կազմակերպվում են ամեն օր, ուստի շտապեք ամրագրել Ձեր տեղերը՝ վայելելու այս հրաշքը։
Լաստիվեր
Հավանաբար լսել եք Լաստիվերի հարուստ բնության և կազմակերպվող քայլարշավների մասին։ Հեքիաթային այս վայրը, որը միավորում է բնության հրաշքն ու մարդու ձեռքի աշխատանքը, գտնվում է Տավուշի մարզի Խաչաղբյուր գետի կիրճում, Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա: Ամբողջ քայլարշավի ընթացքում բազմադարյա քարանձավները, ջրվեժը, ծառերի վրա կառուցված փոքրիկ խրճիթները կարծես ուղեկցում են հյուրերին։
Քարանձավերից մեկի պատերին կարող եք տեսնել հետաքրքիր խորաքանդակ՝ հարսանիքի պատկերով։ Նկարիչը այն ստեղծել է քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու տարիներին: Այդ քարանձավը կոչվել է «Անապատ»։ Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, և հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ նման էր լաստի, ոչ թե աստիճանի և այդ իսկ պատճառով այդ վայրը ստացավ «Լաստիվեր» անվանումը:
Դիլիջան
Այցելուների ամենասիրելի վայրերից մեկը հենց Դիլիջանն է, շնորհիվ իր անտառածածկ բնությամբ ու անչափ մաքուր օդով։ Միևնույն ժամանակ Դիլիջանը անվանում են նաև «մշակութային և մտավոր քաղաք», իսկ այստեղի բուժիչ ջուրը արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ։
Հաղարծինը, Գոշավանքն ու Պարզ լիճը այն պարտադիր վայրերն են, որոնք իրոք արժանի են այցելության գոնե մեկ անգամ։ Հայկական եկեղեցիների մեծ մասի նման Գոշավանքը նույնպես գտնվում է բարձունքում և թվագրվում է դեռևս 12-13-րդ դարերին։ Գոշավանքը միջնադարյան կրոնական, կրթական ու մշակութային կենտրոններից էր։ Ի սկզբանե վանքը անվանվել է Նոր Գետիկ, սակայն Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք։ Շնորհիվ իր բարձր դիրքի անհնար է չկտրվել իրականությունից և վայելել մաքուր օդն ու կանաչաշատ տեսարանը։ Եկեղեցին թեև փոքր է չափսերով, սակայն առանձնանում է ողջ Գոշավանք համալիրում։ Գոշավանքը միջնադարյան կրոնական, կրթական ու մշակութային կենտրոններից էր։
Պարզ լիճը աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է։ Պարզ լճում այցելուներին հնարավորություն է ընձեռվում նաև նավարկել և հիանալ բնության հրաշքով անմիջապես ջրի ավազանի ցանկացած մասից։ Լիճը շքեղ է տարվա ցանկացած եղանակին, իսկ նավարկելիս տպավորությունները ուղակի աննկարագրելի են։
Թռչկան
Թեև Թռչկանի ջրվեժի մասին մենք արդեն իսկ խոսել ենք, սակայն իր գրավչության և խաղաղության մասին անվերջ կարելի է խոսել։ Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Ջրվեժը կամ ինչպես տեղացիներն են անվանում Չիչկանը կամ եղել է 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ։ Իդեպ Թռչկանը ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութան ցանկում։ Ավելին, այն 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։
Բացի ավանդական ճանապարհներից, դեպի աննկարագրելի Թռչկան Դուք կարող եք հասնել նաև բեռնատարային արշավի միջոցով։ Այն սկսվում է Շիրակավան գյուղից, իսկ տեղանքի աշխարհագրական դիրքի և պոզիտիվ անձնակազմի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա։
Դենդրոպարկ
Դժվար չէ հասկանալ, որ Լոռու մարզը հարուստ է բազմաթիվ տեսարժան վայրերով․ վանքերով ու թանգարաններով։ Ուստի այցելելով Լոռու մարզ, չմոռանաք այցելել նաև Դենդրոպարկ, որը գտնվում է Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։
Բուսաբանական այգու տարածքը կազմում է մոտ 35հա, որից 17,5 հա տարածքը զբաղեցնում է բնական անտառը, իսկ մնացած մասը՝ դեկորատիվ ծառերը։ Ներկայումս այստեղ ներկայացված է ավելի քան 500 ծառատեսակ՝ բերված Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Չինաստանից և շատ այլ երկրներից։ Այստեղի ծառատեսակներից առանձնանում է կալիֆորնիական սեքվոյան։
Լինելով ծովից 1450մ բարձրության վրա՝ եղանակը այստեղ ցուրտ է և հաճախ անձրևային։ Սակայն անգամ մի փոքր ցուրտ եղանակը չի խանգարի հիանալ բնության հրաշքներով, բազմատեսակ բուսականությամբ ու հետաքրքիր ծառատեսակներով։
Մակարավանք
Ինչպես Լոռու այնպես էլ Տավուշի մարզը աչքի է ընկնում իր յուրահատուկ տեսարժան վայրերով ու իհարկե բնությամբ։ Հենց Տավուշի մարզում է գտնվում հայ միջնադարյան եզակի կոթողներից մեկը` Մակարավանքը: 13-րդ դարի վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, միաբանության բնակելի եւ օժանդակ շենքերից: Այստեղ ճարտարապետական բարդ լուծումների կողքին իրենց բարձրարվեստ մշակմամբ աչքի են ընկնում նաև հարթաքանդակային ու զարդանախշային տարրերը: Համալիրի բոլոր շինությունները կառուցված են կարմրավուն տուֆից, մուգ-վարդագույն անդեզիտից և կանաչավուն քարերից: Ներկայումս այն գտնվում է նորոգման և ներքին հարդարման փուլում:
Մակարավանք այցելելիս կարող եք այցելություն կազմակերպել դեպի Իջևանի դենդրոպարկ, որտեղ ներկայացված է ավելի քան 600 տեսակի հազվագյուտ բույսեր և ծաղիկներ: