Ծրագիր
Առաջին կանգառը Չարենցի կամարն է, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարադ լեռը։ Շարունակելով մեր ճանապարհը հասնում ենք Գեղարդավանք, որը վեր է խոյանում հսկայական ժայռերի մեջ։ Վանքի սկզբնական կառույցը ամբողջովին քանդակված է ժայռից, որը նրան հաղորդում է խորհրդավոր տեսք։ Այստեղ է պահվել այն նիզակը՝ Գեղարդը, որը Լոնգինը մխրճել է Հիսուս Քրիստոսի կողը, որպեսզի ստուգի վերջինիս մահացած լինելը։ Հաճորդ կանգառը Գառնու հեթանոսական տաճարն է, որը միակ գոյություն ունեցող կոթողն է Հայաստանում, որը հիշեցնում է մեր հեթանոսական անցյալի մասին։ Շարունակելով մեր ճանապարհը հասնում ենք Գեղարքունիքի մարզ: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա՝ երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։ Դեպի լիճ գեղեցիկ տեսարան է բացվոմ Սևանավանքից, որը կառուցվել է 9-րդ դարում։ Շարունակելով մեր ճանապարհը հասնում ենք Դիլիջան կամ Հայաստանի փոքրիկ Շվեցարիա։ Ծառախիտ անտառների մեջ թագնված Հաղարծնի վանքը ամենայուրահատուկներից է՝ կառուցված սպիակ քարից 10-13-րդ դարերում։ Հաջորդ կանգառը Գոշավանքն է, որը կրում է հայտնի մտավորական և առակագրի Մխիթար Գոշի անունը։ Վանքը դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր այլ նաև կրթական կենտրոն։ Մեր օրը կավարտենք Հին Դիլիջանի նեղլիկ փողոցներում զբոսնելով, որը այս անտառային հրաշքի քարե սիրտն է:
Տևողությունը՝ 10-11 ժամ
Առանց գիդ էքսկուրսավարի
|
Գիդ էքսկուրսավարի հետ
|
1-3 մարդ
|
4-7 մարդ
|
8-19 մարդ
|
1-3 մարդ
|
4-7 մարդ
|
8-19 մարդ
|
51000 AMD
|
68000 AMD
|
95000 AMD
|
76000 AMD
|
96000 AMD
|
127000 AMD
|
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել:
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555