Արևմտյան Հայաստան 3օր

Նկարագիր

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տարին միայն մեկ անգամ է պատարագ լինում Բաց մի թողեք հնարավորությունը

Օր 1

Մեկնում Երևանից հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Կարծախ-Ակթաշ անցակետով (232 կմ), մուտք կգործենք Արդահանի մարզ: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Անի մայրաքաղաք՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն Հյուսիսո լճի ափին: Անիում կտեսնենք Մայր Տաճարը, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիներ և շինություններ, այնուհետև կանցնենք Իգդիր քաղաքով (պատմական Ցոլակերտ), Արարատի լանջով, Բայազետ քաղաքով (պատմական Դարոյնք, Դարոյնքի բերդ), Թոնդուրեկի լեռնանցքով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերանի գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակացը՝ Վանում

Օր 2

Վանում կայցելենք Մհերի դուռ, Վանա կատուների տուն, Վարագավանք, Վանա բերդ, այնուհետև Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք Վանա տառեխը: Գիշերակացը՝ Վանում:

 Օր 3

Վանից կուղևորվենք Բայազետ, ապա՝ Կարս, ուր կայցելենք Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Վերադարձ Երևան: անտառները

       Ուղևորության արժեքը ՝ 69000 դրամ, որն իր մեջ ներառում է՝

       Արժեքի մեջ ներառված է

         Հյուրանոց 4*

        Բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս 18 տեղ),

        Նախաճաշ

        Ընթրիք

       Էքսկուրսավար

       Թանգարանային մուտքի վճարներ

 Արժեքի մեջ ներառված չէ ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզայի արժեքը 15.000 դրամ է, ՌԴ և Եվրամիության (որոշ) քաղաքացիների համար անվճար, ԱՄՆ քաղաքացիների համար 25.000 դրամ։

Տուրի մեկնարկը՝ 01։00, Ա․ Թամանյանի հուշարձան, Կասկադ 

 

 

Ամրագրված տուրի դեպքում երկկողմանի (հաճախորդի և ընկերության) վերջնական հաստատումից հետո չեղարկման պարագայում հաճախորդը պարտավոր է վճարել տուրի ամբողջական գումարը։ Վճարված գումարը վերադարձի ենթակա չէ!

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել

Book Now+374(41) 711 555


Առաջարկվող տուրեր

Մշակութային տուր Գյումրիում + Հառիճավանք
Ամենապահանջված

Մշակութային տուր Գյումրիում + Հառիճավանք

Տուրի տևողությունԱմեն Օր
5500 դրամ
6500
Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից
Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Սիղնաղի + Անանուրի + KTW Wine House
Ամենապահանջված

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Սիղնաղի + Անանուրի + KTW Wine House

Տուրի տևողությունԱմեն Երեք - Հնգ; Ուրբ - Կրկ
34.000 դրամ
Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ
Ամենապահանջված

Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ

Տուրի տևողությունԱմեն Երեք, Հնգ, Շբթ, Կրկ
9000 դրամ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ