Տուր Հայաստանում 3 գիշեր / 4 ցերեկ

Ամրագրեք հիմա - վճարեք տեղում
Ամրագրեք հիմա - վճարեք տեղում
Անվճար չեղարկում մինչև 7 օր
Անվճար չեղարկում մինչև 7 օր
Լավագույն գնի երաշխիք
Լավագույն գնի երաշխիք
Անհատական էքսկուրսիա ըստ ցանկության
Անհատական էքսկուրսիա
Վաճառքի առաջատար
վաճառքի առաջատար
3 գիշեր / 4 ցերեկ

Արժեք՝ սկսած 289 USD

Տուրի ծրագիր՝

  • Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում:
  • Նախաճաշը հյուրանոցում: Տուրը կսկսենք Գեղարդի վանական համալիրից՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
  • Ճաշը Գառնու գյուղական տներից մեկում, մասնակցություն հայկական լավաշի պատրաստմանը:
  • Այցելութուն Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում: Հետ վերադարձի ճանապարհին կանգառ կանենք «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Երևան երադառնալուց հետո կայցելենք Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ազատ երեկո: Գիշերակացը Երևանում:
  • Նախաճաշը հյուրանոցում: Տուր դեպի Ծաղկաձոր, որը գտնվում է Կոտայքի մարզում, Երեւանից 60 կմ դեպի հյուսիս, Տեղենիս սարի արեւմտյան լանջին, եւ շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով: Ծաղկաձորում կայցելենք Կեչառիս վանական համալիրը, որը կառուցվել է 11-13-րդ դարերում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաեւ միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:
  • Տուրը կշարունակենք դեպի Սևան, Սևանավանք: Սևանալիճը Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով:
  • Ճաշը տեղի ռեստորաններից մեկում:
  • Վերադարձ Երևան:
  • Նախաճաշը հյուրանոցում: Գնումների համար կայցելենք Վերնիսաժ: Դուրսգրում հյուրանոցից: Տուր դեպի Վաղարշապատ (Էջմիածնի Մայր տաճար, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե): Երեւանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է:
  • Ճաշը տեղի ռեստորաններից մեկում:
  • Այցելություն Զվարթնոցի տաճար: Անձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերը կարողացան այն ընդունել, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ եւ այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ:
  • Ճանապարհում օդանավակայան:

Գինը կախված մարդկանց քանակից

1-2 անձ

3-6 անձ

8-17 անձ

$ 495

$ 330

$ 289

Գինը ներառում է՝

  • ✔ Հյուրանոց 3* (երկտեղանի, երեքտեղանի համարում), ներառյալ նախաճաշը
  • ✔ Երկկողմանի ուղևորափոխադրում
  • ✔ Հարմարավետ և բարձրակարգ տրանսպորտ ող տուրերի ընթացքում
  • ✔ Էքսկուրսիաներ՝ ծրագրով նախատեսված
  • ✔ Մուտքավճարներ
  • ✔ Փորձառու զբոսավարի ծառայություն
  • ✔ Շշալցված ջուր, օրական 0,5լ և քաղցրավենիք
  • ✔ Ճաշ՝ ծրագրով նախատեսված օրերին
  • ✔ Վարպետաց դասեր և համտես

Արժեքն իր մեջ չի ներառում՝

  • ✔ Ավիատոմս
  • ✔ Բժշկական ապահովագրություն
  • ✔ Ալկոհոլային խմիչքներ
  • ✔ Այլ ծախսեր, որոնք նախատեսված չեն ծրագրով
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝

Позвонить +374 91 711 555

Позвонить +374 41 711 555

Позвонить +374 43 711 555

Book Now+374(41) 711 555


Առաջարկվող տուրեր

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Սիղնաղի + Անանուրի + KTW Wine House
Ամենապահանջված

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Սիղնաղի + Անանուրի + KTW Wine House

Տուրի տևողությունԱմեն Երեք - Հնգ; Ուրբ - Կրկ
35.000 դրամ
Մշակութային տուր Գյումրիում + Հառիճավանք
Ամենապահանջված

Մշակութային տուր Գյումրիում + Հառիճավանք

Տուրի տևողությունԱմեն Շաբաթ և Կիրակի
5500 դրամ
6500
Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից
Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ
Ամենապահանջված

Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ

Տուրի տևողությունԱմեն Երեք, Հնգ, Շբթ, Կրկ
9500 դրամ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ