Վերականգնվել է միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին
Լոռու մարզում գտնվող միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին նոր շունչ է ստացել Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ:
Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, ինչպես նաև գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ:
Քարանձավի ներսում ջրավազանների մեջ հավաքվում են կաթացող ջրերը: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ջուրը պիտանի է խմելու համար:Ամրոցի դիտակետից երևում է ձորի դիմացի կողմում գտնվող Կայան բերդը: Կառուցվել է մեկ կիլոմետր երկարությամբ ճանապարհ: Նոր կառուցված ճանապարհին տեղադրվել են նստարաններ: Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» եւ «Ծակ էր» քարանձավներից: