Եթե շրջագայում եք Հայաստանով, ապա արժե հատկացնել որոշակի ժամանակ Հայաստանի բերդերն ու ամրոցները այցելելու համար, որոնք ունեն հարուստ պատմական ու մշակութային նշանակություն։ Դե իսկ ինչպես գիտեք, Positive Day tour-ը մշտապես կազմակերպում է այցելություններ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր, այդ թվում բերդեր և ամրոցներ։ Ուստի, այսօր Ձեզ կներկայացնենք այն բերդերն ու ամրոցները, որոնք միանշանակ արժանի են այցելության։
Սև բերդ / Սև Ղուլ
Սև բերդ / ամրոցը կառուցվել է 1834 թվականին և գտնվում է Շիրակի մարզի գյումրի քաղաքի շրջակայքում։ Այս բերդի համար ստորգետնյա ճանապարհներ են կառուցված եղել, որոնք տանում էին դեպի Կարմիր բերդը և ներկայիս Մայր Հայաստանի հուշարձանը։ Սև բերդը ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի հուշարձանների շարքում։ Ի սկզբանե այն եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։
Սև բերդի շրջանում իրակացնվել են բազմաթիվ պեղումեր ու ուսումնասիրություններ, որոնց արդյուքում պարզ է դարձել, որ այս բերդը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրությունները կատարվել են դեռևս 19 դարի երկրորդ կեսին։ Պեղումների արդյունքում հայտնբերվել են փոքր բնակավայր սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Բակի ներսում գտնվել է Ք․ա 6-8 դարերի վաղեմության դամբարաններ, իսկ բերդի տարածքում հարուստ մշակութային ժառանգություն կա՝ վերաբերվող սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան։
Հալիձորի բերդ
Հալիձորի բերդը հայկական ճարտարապետական հնագույն համալիրներից է, որը գտնվում է Սյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին: Այն կառուցվել է 17-րդ դարի առաջին կեսին՝ որպես կուսանաց անապատ։ 1668 թվականին այստեղ ապրել են 70 միանձնուհիներ: Իսկ 18-րդ դարում բերդը դարձել է Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։
Բերդի պարիսպները հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև։ Համալիրում իր չափսերով, և տեղադրությամբ աչքի է ընկնում Ս․ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 17-րդ դարում և վերակառուցվել 1723թ։ Ըստ ավանդության՝ այստեղ է գտնվում Դավիթ Բեկ զորավարի տապանաքարը: Հալիձորի բերդը, ինչպես Հայաստանի բերդերի մեծ մասը ունեցել է գաղտուղի։
Տավուշի բերդ / Ցլիկ Ամրամի ամրոց
Ըստ ավանդության, երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված բերդում։ Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին։ Մի ծեր կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի։ Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը և կտրում ջուրը։ Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում։ Մի մութ գիշեր նա իր զորքով դուրս է գալիս բերդից և տեղափոխվում Սևանի կողմերը:
Տավուշի բերդը, կամ ինչպես անվանում են Ցլիկ ամրամի ամրոցը գտվնում է Տավուշի մարզի բերդ քաղաքի ծայրամասում։ բերդի մասին առաջին հիշատակությունները կապված են դեռևս 10-րդ դարի սկզբի հետ՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ Ամրոցի տարածքում այսօր կարելի է հանդիպել կավե սպասքի և հնուց մնացած այլ իրերի։
Լոռի բերդ
Լոռի Բերդ միջնադարյան անառիկ ամրոցը գտնվում է ներկայիս Լոռվա մարզում` Ստեփանավանի դենդրոպարկից 4,5 կմ հեռավորության վրա։ Ավելի կոնկրետ այն գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005-1020 թվականներին:
Բերդը զբաղեցրել է 33հա տարածք, և ծաղկում է ապրել 11-րդ դարի 2-րդ կեսին՝ դառնալով Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաք: Լոռի-Բերդի ամրոցում պահպանվել են եկեղեցին և 2 բաղնիքները: Ամրոցի մոտ, կիրճի ներքևի մասում է գտնվում միջնադարյան կամարակապ մի կամուրջ, որը կտրում անցնում է Ուռուտ գետը: Կամուրջի ձախ կողմում, ժայռի վրա կարող եք տեսնել խաչերի տարբեր քանդակներ։
Պատմության տարբեր ժամանակների ընթացքում այն պատկանել է մե՛կ թուրքերին, մե՛կ պարսիկներին, երբեմն նաև վրացիներին։ Իսկ հետագայում՝ 18 դարի վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ։
Սմբատաբերդ
Սմբատաբերդի պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում: Սմբատաբերդը Վայոց ձորի և Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է: Բերդի հետ կապված պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի մասին: Հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ և համարվել է ռազմական նշանակության հենակետ։
Հստակ տեղեկատվություն ամրոցի իսկական անվան ծագման մասին ցավոք չկա։ Ասում են, որ այն Սմբատաբերդ է կոչվում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներց մեկը` Սմբատ թագավորը` ով, հնարավոր է, վերակառուցել է բերդը։ Առավել հավանական վարկածն այն է, որ ամրոցն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։
Հոռոմ ամրոց
Հոռոմ ամրոցը, որը նաև անվանում են Ուրարտական ցիտադել, հիմնադրվել է մ.թ.ա. 9 դարում` Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Ամրոցը, որը գրավում է 4 կմ² ընդհանուր տարածք, ունի պաշտպանական հզոր պարիսպ, որից պահպանվել են տուֆե խոշոր քարերով կառուցված` կիկլոպյան շարվածքով հատվածներ:
1908 թվականին Բ․ Խալաթյանցի գլխավորած պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ դամբարաններ։ Քարարկղային դամբարանների նյութերը (նիզակների երկաթե ծայրեր, դանակներ, դաշույն, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ և այլն) վերաբերում են հիմնականում երկաթի դարին։
Ամբերդ ամրոց
Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Բյուրականի աստղադիտարանին բավականին մոտ:
Հենց այս նույն վայրում դեռևս բրոնզի դարում կառուցվել է Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Այն հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից մեկն էր։ Որպես բերդ-ամրոց Ամբերդը հայտնի դարձավ հռոմեական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո։
Այստեղ նույնպես կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, որից պարզվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է:
Ախթալա ամրոց
Ախթալայի ամրոցը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղում՝ Երևանից 185 կմ հյուսիս: Ամրոցը բացառիկ տեղ է զբաղեցնում հայ միջնադարյան մշակույթում և կառուցվել է 10-րդ դարում Կյուրիկյան Բագրատունիների տիրապետության օրոք։ Այն հայ քաղքեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է: Ամրոցը հայտնի է եղել նաև Պղնձահանք անունով։ Ամրոցի տարածքում է գտնվում նաև համանուն՝ Պղնձահանք վանքը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ախթալայի վանք՝ բաղկացած երեք եկեղեցուց։
Էրեբունի ամրոց
Էրեբունի ամրոցը հիմնադրվել է Ք.ա․ 782 թ-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք: Այն գտնվում է ներկայիս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին բերդ բլրի վրա։
Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով։ Ինչպես Հայաստանի ամրոցների մեծ մասը, Էրեբունի ամրոցը նույնպես ունեցել է հզոր զինվորական կայազոր և եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ: Միջնաբերդն այժմ ամբողջությամբ պեղված է, ինչը չի կարելի ասել մյուս կառույցների մասին, որոնք գտնվում են բլուրի շուրջը: